News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը խորհրդակցություն է անցկացրել կանաչ գոտու բարեկարգման հարցի շուրջ, որը գտնվում է Հայ առաքելական եկեղեցու մերձակայքում։ AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Օդեսայի քաղաքային խորհրդի կայքում։  

Բարեկարգման պարտավորությունը ստանձնել է Օդեսայի հայ համայնքը։ Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ամեն ինչ Հայաստանից են տարել։ Կենտրոնական տարրը կդառնա լուսային-երաժշտական շատրվանը, իսկ մուտքի մոտ փոքրիկ շատրվաններ կտեղադրվեն, որոնց ջուրը պիտանի կլինի նաեւ խմելու համար։ Հանգստի նոր գոտին կզարդարեն նաեւ հայկական մշակույթին բնորոշ հայ վարպետների խաչքարերը։

Խորհրդակցության ընթացքում կանաչ գոտին «Երեւանի հրապարակ» անվանելու առաջարկություն է հնչել՝ Հայաստանում Օդեսայի քույր-քաղաքի պատվին։ Քաղաքապետը հանձնարարել է համապատասխան կառույցներին մշակումների եւ անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման հարցում աջակցություն ցուցաբերել, ինչպես նաեւ բարեկարգել կանաչ գոտու շուրջ ընկած տարածքը։

«Օդեսայում քաղաքի եւ բիզնեսի փոխգործակցության շատ լավ պրակտիկա կա. մեզ են միանում դիվանագիտական առաքելությունները, քույր-քաղաքները եւ համայքները։ Ես շնորհակալ եմ մարդկանց, որոնք սիրում են Օդեսան եւ նրա նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտում գործով»,- ասել է Գենադի Տրուխանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ