News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը ֆրանսիական ոստիկանությանը մեղադրել է Կալեի ներգաղթյալների ճամբարներում բնակվող երեխաների եւ դեռահասների դեմ պղպեղի գազի չհիմնավորված կիրառման մեջ:

Կազմակերպության նոր զեկույցի համաձայն, որը հրապարակվել է չորեքշաբթի, Կալեի իրավապահ մարմինները «պարբերաբար պղպեղի գազ են կիրառում ներգաղթյալ երեխաների եւ դեռահասների դեմ, երբ նրանք քնած են կամ այլ հանգամանքներում, երբ նրանք սպառնալիք չեն ներկայացնում»: Նշվում է, որ ֆրանսիական ոստիկանությունը առգրավում է քնապարկերը, վերմակները եւ հագուստը, ինչպես նաեւ պղպեղի գազ է լցնում ուտելիքի եւ ջրի մեջ, որպեսզի նրանց հարկադրի տարածքից հեռանալ:

«Եթե նրանք մեզ քնած են գտնում, գազ են բաց թողնում եւ տանում մեր իրերը: Նրանք դա անում են ամեն 2 կամ 3 օրը մեկ: Նրանք կգան եւ կվերցնեն մեր ծածկոցները»,- իրավապաշտպաններին ասել է 17-ամյա ներգաղթյալ Բենիամին Տ.-ն:

Կազմակերպությունը տեղական իշխանություններին մեղադրում է ոստիկանության գործողություններն անտեսելու մեջ, որոնք «անմարդկային եւ վիրավորական վերաբերմունքի արգելքի խախտում են, նաեւ հակասում են ոստիկանական վարքագծի միջազգային ստանդարտներին»:

Իրավապաշտպան կազմակերպության «Կյանքն ինչպես դժոխքում. Կալեում ոստիկանությունը հարձակվում է ներգաղթյալ երեխաների եւ դեռահասների վրա» կոչվող զեկույցը հիմնված է Կալեի եւ Դյունկերկեի ճամբարների ավելի քան 60 ներգաղթյալների հետ հարցազրույցների վրա, որոնց թվում են եղել ուղեկցորդ չունեցող 31 երեխաներ: Զրույցները կատարվել են 2017 թվականի հունիս-հուլիսին: HRW-ի ներկայացուցիչները հանդիպել են Կալեի պրեֆեկտի տեղակալի, Փարիզում ՆԳՆ-ի պաշտոնյաների եւ բազմաթիվ փաստաբանների, սոցիալական ոլորտի աշխատակիցների եւ հասարակական կազմակերպությունների կամավորների հետ, որոնք Կալեում են աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ