News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 26-ին, «Սասնա ծռերի» դատական նիստի ժամանակ «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանեց:

NEWS.am-ի թղթակիցը դատարանի դահլիճից հաղորդում է, որ դատական նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի եւ դատավոր Արտուշ Գաբրիելյանի միջեւ:

Պավլիկ Մանուկյանը ցանկանում էր հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորն արգելեց հայտարարելով, որ հիմա հայտարարությունների ժամ չէ, եւ Մանուկյանը կարող է խոսել միայն իր թույլտվությունից հետո, սակայն վերջինս, ի հեճուկս դատավորի հրահանգի, հայտարարեց, որ իր պաշտպաններին արգելում է ներկա գտնվել դատական նիստերին, եթե ինքն անձամբ չլինի դատարանում:

Դատավորը զգուշացրեց Պավլիկ Մանուկյանին, որ նա անհարգալից վերաբերմունք է դրսեւորում դատարանի նկատմամբ եւ թույլ չտվեց, որ նա շարունակի իր խոսքը:

Այդ ժամանակ Պավլիկ Մանուկյանը  դատավորին անվանեց «ցռան մոզի»:

Արտուշ Գաբրիելյանը զայրացած ոտքի կանգնեց հենց տեղում դատական սանկցիա կիրառեց Պավլիկ Մանուկյանի նկատմամբ՝ 10 ժամով հեռացնելով դատարանի դահլիճից, եւ ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» 18-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել եւ պահել են շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ՝զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաեւ նույն եղանակներով պատանդ են վերցրել եւ պահել, հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ըստ մեղադրական եզրակացության, հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ