News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Դաշնային պահուստային համակարգի բաց շուկայի գործարքների հարցերով հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել պահպանել բազային տոկոսադրույքը 1-1․25 տոկոսի մակարդակի վրա, ասվում է ԴՊՀ-ի հայտարարության մեջ, փոխանցում է RNS-ը։ Վերլուծաբանները, որոնց շրջանում հարցում էր իրականացրել Reuters-ը, նունպես ակնկալում էին դրույքի պահպանում այդ մակարդակի վրա։

Մարտին ԴՊՀ-ն հայտնել էր, որ 2017-ին դրույքը հավանաբար  երեք անգամ կբարձրանա 0․25 տոկոսային կետով։ ԴՊՀ-ն բարձրացրել է դրույքը մարտին 0․25 տոկոսային կետով, եւ հունիսին՝ հասցնելով 1-1․25 տոկոսի։

ԴՊՀ-ն հայտնում է, որ տնտեսական ակտիվությունը հունիսին չափավոր աճել է, ԱՄՆ գոեւրծազուրկ քաղաքացիների տոկոսը տարեսկզբից նվազել է, ավելացել են տնային տնտեսությունների ծախսերը։ Դրույքը ընթացիկ մակարդակի վրա պահպանելը պետք է նպաստի զբաղվածության ու կայուն գների պահպանմանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ