News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

2017թ. հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաեւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այդ շրջանակներում Մոսկվայում, Նովոսիբիրսկում եւ Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» եւ «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական եւ ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար:

Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ