News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լավ թիմը, որը որակյալ աշխատանք է անում՝ ցանկացած ստարտափի հաջողության գրավականն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Գեւորգ Պողոսյանը՝ GlobalAM ՀԿ-ի ղեկավարը, որը հայկական ստարտափnերին օգնում է զարգանալ ու միջազգային շուկա դուրս գալ։

Նրա խոսքով, ցանկացած ստարտափ հաջողության հասնելու համար պետք է ունենա ոչ միայն լավ գաղափար, այլեւ պրոֆեսիոնալ թիմ, որը աշխատում է այդ գաղափարի վրա։ Ավելին, քանի որ տեխնոլոգիան այսօր զարգանում է հսկայական արագությամբ, այդ թիմը պետք է անընդհատ շարունակի սովորել ու բարձրացնել իր մակարդակը, հակառակ դեպքում այն շատ արագ հետ կմնա աշխարհից։

«Թիմը պետք է ձգտի բոլորից լավը լինել։ Մյուսները կարող են նույնքան լավը լինել, որքան նրանք, բայց ոչ ավելի լավը։ Հենց նման տրամադրվածությամբ է պետք անընդհատ սովորել, ստանալ նոր գիտելիքներ ու աշխատել, անդադար, այդ դեպքում հաջողությունը ապահովված է»,- նշել է Գեւորգ Պողոսյանը։

Նրա կարծիքով, գրեթե ցանկացած նախագիծ, որի վրա աշխատում է լավ թիմ, վաղ թե ուշ հաջողության կհասնի, չէ որ նման թիմն ի սկզբանե ստեղծում է ճիշտ գաղափարներ, աշխատում կանխավ լավ արտադրանքի վրա ու կարողանում է ճիշտ ընտրել իր նպատակային շուկան։

Ամենահաջող նախագծերից մեկը, որոնց հետ աշխատել է GlobalAM-ը, Volterman բազմաֆունկցիոնալ դրամապանակն է։ ՀԿ-ի մասնագետները նման դրամապանակի ստեղծման գաղափարը շատ հեռանկարային են համարել։ Որպեսզի նախագիծը ստանա արժանի ուշադրություն Հայաստանում ու արտասահմանում, դրան ներգրավել են կազմակերպության գործընկերներին՝ Backbone Branding-ը զբաղվել է արտադրանքի դիզայնով, իսկ Crowdfunding Formula-ն կազմակերպել է քրաուդֆանդինգ։ Բացի դրանից դրամապանակի վրա աշխատել է լավ ինժեներների թիմ՝ Ազատ Թովմասյանի ղեկավարությամբ։ Այդ ամենի շնորհիվ, ինչպես նշեց Գեւորգ Պողոսյանը, Indiegogo հարթակում դրամապանակը ավելի շատ գումար է հավաքել, քան պետք էր դրա արտադրությունը սկսելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ