News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի ԱՄՆ Սենատը օրենք է ընդունել Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում քվեարկության արդյունքները:

Փաստաթղթի օգտին է քվեարկել 100 սենատորներից 98-ը, երկու սենատոր դեմ է եղել:

Այս շաբաթ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը փաստաթուղթն ընդունել էր ձայների գերակշիռ մեծամասնությամբ (419-3):

Այժմ օրենքը կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությաը, որն վետոյի կիրառման իրավունք ունի: Վետոն հաղթահարելու համար Կոնգեսին անհրաժեշտ է  յուրաքանչյուր պալատում ստանալ ձայների երկու երրորդը, որը տեղի ունեցած քվեարկությունների արդյունքներով միանգամայն հավանական է:

Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը ուժի մեջ մտնելու դեպքում կարող է դառնալ 2014 թվականի սկզբից ամենածավալունը եւ համալիրայինը:

ՌԴ տնտեսության առնչությամբ օրինագծով ընդլայնվում են մի շարք հատվածների պատժամիջոցները: Այն կրճատում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական բանկերի ֆինանսավորման առավելագույն ժամկետը մինչեւ 14 օր, նավթագազային հատվածի ընկերությունների համար՝ մինչեւ 60 օր (հիմա համապատասխանաբար՝ 30 եւ 90 օր է):

Դրանից բացի, ուղղվում է խորջրյա եւ արկտիկական շելֆային նախագծերի շրջանակը, ինչպես նաեւ դժվար ստացվող պաշարներով նավթագազային նախագծերի, որոնց սարքավորումների եւ տեխնոլոգիաների մատակարարումն արգեված է: Եթե նախկինում խոսքը ՌԴ տարածքում նման բոլոր նախագծերի մասին էր՝ պատժամիջոցների ներքո գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասնակցությամբ, ապա այժմ պատժամիջոցները վերաբերում են միայն նոր նախագծերին, սակայն առանց աշխարհագրական կապի: Սահմանափակումների ներքո են հայտնվում բոլոր նոր նախագծերը, որոնց 33 եւ ավելի տոկոսը պատկանում է պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերություններին:

Օրինագծով նաեւ նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել այն անձանց համար, որոնք մտադիր են ներդրումներ կատարել ռուսական արտահանման խողովակաշարի շինարարության մեջ տարեկան ավելի քան 5 մլն դոլար կամ միանվագ 1 մլն դոլար, կամ նախագծերին ծառայություններ, տեխնոլոգիաներ տրամադրել, տեղեկատվական աջակցություն ցույց տալ: Ըստ որում՝ փաստաթղթում առանձին նշվում է, որ ԱՄՆ-ն շարունակում է հակազդել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ