Հուլիսի 21-ին ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացել 49-ամյա Էդուարդ Բ.-ն եւ հայտնել, որ նույն օրը Շերամի եւ Րաֆֆու փողոցներում կատարել է կողոպուտներ՝ կանանցից հափշտակել է դրամապանակներ:
Ոստիկանությունը կասկածներ ունի, որ Էդուարդ Բ.-ի հանցավոր գործունեությունից հնարավոր է այլ քաղաքացիներ էլ տուժած լինեն, որոնց խնդրում են դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին: