News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իռլանդիան դեմ է Հյուսիսային Իռլանդիայի դեմ «տնտեսական սահման» գծելուն ու Իռլանդիայի կառավարությունը մտադիր չէ օգնել Բրիտանիային այդ սահմանը մշակելու հարցում, հայտնել է վարչապետ Լեո Վարադկարը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով, Իռլանդիայի կառավարությունը չի ուզում, որ նման սահման հայտնվի։ Նա նշել է, որ սահմանը քաղաքական, այլ ոչ թե տնտեսական է եղել Եվրոպական միասնական շուկայի ստեղծման պահից սկսած՝ 1992-ից։ Վարադկարը մերժել է բրեքսիթի կողմնակից որոշ բրիտանացի քաղաքական գործիչների առաջարկություններն այն մասին, որ տեխնոլոգիական լուծումները, ինչպիսին են փոխադրամիջոցների ու ապրանքների մակնշումն ու համակարգչային մաքսային հայտարարագրերի գործարկումը , կարող են առեւտրին թույլ տալ շարունակել շրջանառությունը «սահմանով առանց բարդությունների»։ «Դա հենց Մեծ Բրիտանիայի որոշումն էր հեռանալ ԵՄ-ից, ու եթե նա ուզում է առաջարկել խելացի լուծումներ, տեխնոլոգիական լուծումներ ապագայի սահմանների համար, դա նրա խնդիրն է»,- ասել է Վարադկարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ