News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր համայնքում այսօր՝ հուլիսի 28–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Փափազյան փողոցի տներից մեկում ընտանիքի երեք անդամները հայտնաբերվել են հատակին ընկած՝ անգիտակից վիճակում։  Փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ նրանք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս տեղեկությունը NEWS.am—ի հետ զրույցում հաստատել են ԱԻՆ–ից։  Պատճառը դեռեւս հայտնի չէ։ Նախնական տեղեկություններով՝ նրանք թունավորվել են։ Նշենք, որ երեքն էլ կին են՝ 20–40 տարեկան։Նշված դեպքով ոստիկանությունում քննություն է կատարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ