News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Սիերա Լեոնեում հասարակական կարգի ու անվտանգության նկատառումներով արգելել են վազքը քաղաքի փողոցներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Africa News-ը։

Հեռուստաալիքը նշել է, որ ոստիկանության համապատասխան իրազեկումը հրապարակվել է հուլիսի 27-ին։ Այն ստորագրել է ոստիկանապետ Ֆրենսիս Ալյե Մունուն։

Ոստիկանությունից հայտնել են, որ արգելքը ընդունվել է այն անհարմարությունների կապակցությամբ, որոնք պատճառում են բնակիչներին վազորդները։ Մասնավորապես պարզաբանվում է, որ վազորդները խոչընդոտներ են ստեղծում տրանսպորտի երթևեկության համար, բացի դրանից նրանք լսում են բարձր երաժշտություն, օգտագործում անպարկեշտ արտահայտություններ։

Նշում են, որ վազքը թույլատրված է միայն հանգստի գոտիներում ու լողափերին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ