News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ցիստերնով բերած ջուրն, իհարկե, չի կարող բավականացնել, որովհետև միայն Ախթալայում 2500 մարդ է ապրում, նույնը Ճոճկանում, Այրումում, Շամլուղում: Քարկոփի բնակիչներն էլ տեղահանվել են. բնակիչների մի մասը Ճոճկան է բերվել, մյուս մասը Ախթալա: Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը  NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ համայնքապետարանը այլընտրանքային՝ որոշ տեղերում անտառներով անցնող ճանապարհով(Ալավերդի-Մադան-Շամլուղ-Ախթալա) ջրամբար-մեքենայով  ջուր և սնունդ է բերել Ախթալայի և հարակից գյուղերի բնակիչների համար:

Տեր Հեթումի խոսքով, Վեոլիա ջուր ընկերությունն այս պահին աշխատանքներ է իրականացնում Ախթալայում՝ ջրագիծը վերանորոգելու ուղղությամբ: Գազամատակարարումն ու Էլեկտրաէներգիան արդեն վերականգնվել են: Գյուղի ներքևի հատվածում էլ՝ որտեղ տիղմ էր լցվել, տեխնիկայով մաքրման աշխատանքներ են ընթանում:

«Ախթալայում գլխավոր խնդիրն այն է, որ մենք արտաքին աշխարհից կտրված ենք: Հիմա փորձում են հասկանալ, ինչպես վերականգնել փլուզված կամուրջը, բայց դա երկարատև աշխատանք է»,-ասաց Տեր Հեթումը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։  Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է: Հեղեղի հետեւանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Իջեւան հատվածը երթեւեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթեւեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջեւան հատվածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյանին զեկուցել են հակահամաճարակային իրավիճակը
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ...
Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում
Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին...
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
Ամենաշատ