News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ N զորամասից հրամանատարի մասնակցությամբ ավելի քան 1 մլն դրամի դիզվառելիք հափշտակելու աղմակահարույց գործով դատավորն ուշագրավ որոշում է կայացրել՝ կալանավորելով երկու ամբաստանյալների:

Այսօր գործով կա 6 ամբաստանյալ, նրանցից եւ ոչ մեկը կալանքի տակ չէր: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատաքննության ընթացքում որոշում է կայացրել կալանավորել ամբաստանյալներ Մանվել Գալստյանին եւ Լեռնիկ Վարդանյանին: Նրանք կալանքի տակ են վերցվել հենց դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում նրանք գրավի դիմաց ազատ էին արձակվել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ N զորամասի հրամանատար Մխիթար Ալեքսանյանը 2016թ-ի ապրիլից մինչեւ օգոստոս նույն զորամասի ՎՔՆ բաժնի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Յայլոյանի հետ պարբերաբար վատնել է իր հրամանատարությամբ գործող զորամասի հաշվեկշռում գտնվող և իրեն վստահված խոշոր չափի` 1 մլն 259 հազար դրամի 3 հազար 8 հարյուր 40 լիտր դիզելային վառելիք: Նախաքննության ձեռք բերած տվյալների համաձայն՝ զորամասի հրամանատարն Աշոտ Յայլոյանի հետ մի քանի անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք է լիցքավորել զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված մեքենայի ավտոցիստեռնը: Այնուհետեւ արդեն հափշտակված վառելիքը նշված մեքենայի վարորդ Արմեն Գրիգորյանի օժանդակությամբ տեղափոխվել է Գյումրիում գտնվող Մանվել Գալստյանին պատկանող բենզալցակայաններ, որտեղ արդեն կազմակերպվել է հափշտակված վառելիքի վաճառքը:

Մխիթար Ալեքսանյանին այդ հարցում օգնել են նաեւ Ռուդիկ Կարապետյանն ու Լեռնիկ Վարդանյանը:

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մխիթար Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, զորամասի պահեստարանի պետ Ա.Յայլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,  2-րդ, 3-րդ կետերով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, զորամասի ուսումնական մասի դասախոս Լ.Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, անհատ ձեռներեց Մ.Գալստյանին, վարորդին եւ իրացնողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ