News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում բնակչության բնական աճը նվազել է։ Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։ 

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում կես տարում 18 հազարից մի փոքր ավելի մարդ է ծնվել։ Սակայն 2017 թվականի I կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 17.2 հազար մարդու (17169)։ Իսկ մահացությունը մնում է միեւնույն մակարդակում (14 հազարից մի փոքր ավելի)։ Արդյունքում 2017 թվականի առաջին 6 ամսում յուրաքանչյուր հազար մարդու դիմաց ծնելիության թիվն ավելացել է 1.7–ով  (նախորդ երկու տարիների առաջին 6 ամիսներին՝ ավելացել է 2.7 հազարական մարդով)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ