News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում զինված հարձակման հետեւանքով,  այս պահի դրությամբ ճշտված տվյալներով, զոհվել է չորս մարդ, եւս յոթ անձ վիրավոր է։

Աշտարակի բժշկական կենտրոն տեղափոված վեց վիրավորներից երեքին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով, նրանցից մեկը վիրավորում է ստացել թիակի հատվածում, երկրորդը՝ անրակի։ Երրորդ վիրավորի թոքն են դրենավորել։ Երկուսի վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծանր։

Արագածոտնի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանի հաղորդմամբ`Աշտարակի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է երեք վիրավոր։ Նրանք ունեն վերջույթների հրազենային վնասվածքներ, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կայուն, միջին ծանրության, կյանքին վնաս չսպառնացող:

Վիրավորներից 2-ը տեղափոխվել են Երեւան` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից 1-ի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել: Վիրահատության ժամանակ նա մահացել է: Մյուս վիրավորի վիճակը կայուն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ