News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղում այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի ունեցած սպանդին ականատես է եղել մի քանի հարյուր մարդ:

Լրագրողների հետ զրույցում ականատեսներից Մռազ Նաբոյանը պատմեց, որ այսօր առավոտյան հանգուցյալների հիշատակին նվիրված հավաքույթ էր գյուղի գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահում, երբ անսպասելիորեն մի տղամարդ է ներս մտել եւ սկսել կրակել:

«Կրակողին չեմ ճանաչում, ես մի քիչ հեռու էի նստած, երբ լսեցի կրակոց: Որ մտավ ներս, մի հոգի իրեն դիմավորեց, փորձել է ինչ-որ բան խնդրել, բայց կրակել է, հետո սկսեց գոռալ՝ «պառկեք, սաղիդ կսպանեմ», մարդիկ էլ մտան սեղանների տակ, հետո էլ էլի կրակեց, որից հետո նստեց մեքենան ու հեռացել: Մինչեւ էդ ինչ-որ մեկին ասել է՝ փողս տվեք, մարդիկ լսել են»,- ասաց սպանդին ականատեսը:

Մռազ Նաբոյանի խոսքով, տեղեկություններ կան, որ սպանվածներից երկուսն են միայն Շամիրամի բնակիչներ, մյուս երկուսը եկել էին Ռուսաստանի Դաշնությունից:

Դեպքի ականատես Տոսուն Քալաշյանն էլ լրագրողներին պատմեց, որ իր տեղեկություններով, սպանդը կատարելու մեջ կասկածվողն Արմավիրի մարզի բնակիչ էր:

«Սրահում «խեր» արարողություն էր, ներս մտավ էդ մարդը առանց նայելու, սկսեց բոլորի վրա կրակել, չենք հասցրել անգամ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, նա կրակել ու դուրս է եկել, չհասկացանք՝ ինչ եղավ, ինչի եղավ»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում անհայտ անձը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահը եւ «Սայգա» տիպի որսորդական հրացանով կրակել այնտեղ գտնվող անձանց վրա: Նախնական տեղեկություններով, կա 4 զոհ եւ 7 վիրավոր:

Նշենք, որ Շամիրամը եզդիաբնակ գյուղ է, այս պահին իրավապահները դեպքի վայրում են, կասկածյալը որոնվում է: Մեր տեղեկություններով, իրավապահներին հայտնի է նրա ինքնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ