News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Դավիթաշեն 2-րդ փողոցի տանը, որտեղ օգոստոսի 2-ին պայթյուն էր որոտացել, 4 արկ է հայտնաբերվել: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ահազանգը ստացվել է օգոստոսի 3-ին ժամը 22:01-ին:

Պարզվել է, որ հայտնաբերված ռազմամթերքը՝ 2 հատ հրետանային արկ (120 մմ), 1 հատ հակատանկային ականանետ եւ 1 հատ հրթիռային արկ, մարտական վիճակում է:

Դեպքի վայր են մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներա-սակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Ռ. Մ.-ին պատկանող թիվ Դավիթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում: Պատահարի հետեւանքով երկու մարդ է տուժել՝ Նիկոլ եւ Աշոտ Եփրեմյանները: Տուժածներից 32-ամյա Նիկոլ Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է: Մյուս տուժածի՝ 20-ամյա Աշոտ Եփրեմյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նա անգիտակից վիճակում է, միացված է արհեստական շնչառության ապարատին: Աշոտ եւ Նիկոլ Եփրեմյաններն ազգականներ են՝ հորեղբոր որդիներ, նույն փողոցում էին բնակվում:

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ