News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը (SOCAR)՝ 51․9 մլրդ մանաթի ընդհանուր եկամտի դեպքում 2016-ի արդյունքներով 35․3 մլրդ մանաթի պարտք ունի։

contact.az-ի փոխանցմամբ, տնտեսագետ Զոհրաբ Իսմայիլի կարծիքով այդ պարտավորությունների ծավալը չափից մեծ է SOCAR-ի համար։ Նշում են, որ հաշվետվությունը հրապարակվել էր բավականին ուշ, ընդ որում միայն անգլերեն։ Տնտեսագետն ասում է, որ ընկերությունը դա պետք է աներ մի քանի ամիս առաջ։

«Եթե դիտարկենք ընդհանուր պարտավորությունների կազմը՝ ապա ընթացիկ պարտավորությունները կազմում են 18․4 մլրդ մանաթ, իսկ երկարաժամկետները՝ 16․9 մլրդ մանաթ։ Ընթացիկ պարտավորությունների կազմում կարճաժամկետ ու երկարաժամկետ ընթացիկ վճարների մասը կազմում է 6․7 մլրդ մանաթ։ Երկարաժամկետ պարտքերը կազմում են 8․2 մլրդ մանաթ։ Միաժամանակ կան նաեւ անհապաղ հարկային պարտքեր՝ 1․3 մլրդ մանաթի չափով»,- նշեց նա։ 2017-ին SOCAR-ը պետք է վերադարձնի 6․7 մլրդ մանաթ, իսկ երկարաժամկետ պարտքերը՝ 8․2 մլրդ մանաթի չափով, պետք է վերադարձվեն 2019-2030 թթ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ