Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերժ Սարգսյանն ընդհատելու է արձակուրդն օգոստոսի 5-ին եւ աշխատանքային այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն:
68-ամյա Հասան Ռոհանին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է մայիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում։