News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը ու Վրաստանը էլեկտրաէներգիայի առեւտրի հարցերով աշխատախումբ են ստեղծել։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության ղեկավար Գարեգին Բաղրամյանը։

Քննարկումներն իրականացվում են Հայաստանից Վրաստան նոր 400 կվ  ԷՄԳ-ի շինարարության հետ միասին։ Երբ այն ավարտվի, երկու էներգահամակարգերի միջեւ թողունակությունը կավելանա մոտ եռակի, իսկ դրանց փոխգործակցությունը մեկուսացվածից  կանցնի զուգահեռ ռեժիմի։ Այդ դեպքում հոսանքը փոխանակելն ավելի կհեշտանա։

Այդ ընդլայնվող շուկա ուզում են թույլատրել նաեւ էլեկտրականության մասնավոր թրեյդերների մուտքը։ Նրանք կկարողանան էներգիա գնել կայաններից (ընդ որում եւ տանը, եւ հարեւանների մոտ) ու վաճառել այն վերջնական բաժանորդներին երկու երկրների ցանցերի միջոցով։

Էներգետիկ առեւտրի համար իրավական հիմք է պատրաստում հայ- վրացական աշխատախումբը, որի կազմում են էներգահամակարգի օպերատորների, շուկան կանոնակարգողների, երկու երկրների իրավասու նախարարությունների ներկայացուցիչները։

Աշխատանքը ուզում են ավարտել մինչեւ այն ժամանակը, երբ Հայաստանից պատրաստ կլինի էլեկտրամատակարարման նշված գիծը դեպի Վրաստան (մինչեւ 2018-ի վերջ) ու դեպի Իրան (2017-ի աշնանը)։

Էլեկտրաէներգիայի վերսահմանային առեւտուրը քննարկվում է նաեւ ԵՏՄ-ում, որտեղ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան պետք է գործի 2019-ից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ