News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանում մայրաքաղաքում այսօր՝ օգոստոսի 5-ին, տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի անվան գրական-կրթական կենտրոնի բացման արարողությունը:

Կենտրոնը բացվել է Թումանյանի տանը, որտեղ մեծ բանաստեղծն ապրել է իր ընտանիքով 1909 թվականից մինչեւ կյանքի վերջը` 1923 թվականը, եւ որտեղ նրա մահից հետո եւս 30 տարի՝ մինչեւ Հայաստան տեղափոխվելը, շարունակել է բնակվել նրա ընտանիքը: Հիշեցնենք, որ 2012թ. հունվարին լուրեր տարածվեցին, որ 1990-ականներին Թբիլիսում գտնվող Հովհաննես Թումանյանի տան մի հատվածը հանձնվել էր մի գործարարի, որը պատրաստվում է այն վաճառել վրաց-թուրքական «Ջորջիա Թուրան» անունով մի կազմակերպության:

Գրողների միության այդ ժամանակվա նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ մի խումբ մտավորականներ 2012թ․ հունվարի 19-ին մեկնել էին Թբիլիսի՝ պարզաբանելու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վաճառքի հետ կապված խնդիրները: Թբիլիսիից վերադառնալով, Լեւոն Անանյանը հայտարարել էր, որ Թումանյանի տան սեփականատերը պատրաստ է հայկական կողմին վաճառել տունը, եթե իր համար նույն թաղամասում տուն գտնեն: Հետագայում հայտարարվեց, որ արդեն կա հայ գնորդ, որը պատրաստ է տունը գնելուց հետո նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տունը գնել է Գյումրիի նախկին քաղաքապետ, ներկայում խորհրդարանի պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Բնակարանը վերանորոգելու աշխատանքներն իրականացնելուն աջակցել է նաեւ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ