News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն կիրակի հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ստեղծումն ու այդ երկրում հրադադարի ռեժիմը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։

«Նախարարներն առարկայնորեն քննարկել են իրադրությունը Սիրիայում, նաեւ՝ այդ երկրում լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու հուշագրի, հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ քաղաքական կարգավորման գործընթացին օժանդակելու համատեքստում։ Քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների առանձին հարցեր»,-ասվում է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ