News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ ապօրինի ճանապարհով առնվազն 10 տոննա խեցգետին եւ մեկ տոննա ապխտած ձուկ երկրի տարածք ներկրելու համար։ Այս մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության պաշտոնական կայքում, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Մաքսանենգ մթերքը հայտնաբերել են «Սադախլո» անցակետում՝ վրաց-հայկական սահմանին։ Քննչության տվյալներով՝ փաստաթղթերում նշված էր, որ Հայաստանի քաղաքացին մրգեր է տեղափոխում։ Երբ իրավապահները բացել են նրան պատկանող բեռնատարի սառնախցիկը, այնտեղ խեցգետիններ ու ձուկ են հայտնաբերել։

Մթերքի մաքսային արժեքը 35 հազարի լարի է (շուրջ 15 հազար դոլար)։

Քրեական գործ է հարուցվել՝ «Վրաստանի մաքսային սահմանով հատկապես մեծ չափերի ապրանք տեղափոխելիս օրենքը խախտելու հետ կապված» հոդվածով։ Դրա համար օրենքով 5-7 տարվա ազատազրկում է նախատեսվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ