News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում Թուրքիայի ռազմավարական նշանակությունը թուլանում է։ Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Փորձագետի կարծիքով՝ Թուքրիայի արտաքին քաղաքականությունը կորցնում է իր դինամիկան։ «Դա կարեւոր գործոն է։ Այն պայմանավորված է Էրդողանի գլխավորած քաղաքական վերնախավի թույլ տված ռազմավարական սխալներով։ Մասնավորապես՝ Գերմանիայի հետ հարաբերությունների վատթարացումը։ Դա սովորական, շարքային երեւույթ չէ։ Դա արդեն ռազմավարական նշանակություն ունեցող երեւույթ է»,- հստակեցրեց Սաֆրաստյանը։

Թյուրքագետը նշեց, որ դա հանգեցրեց Թուրքիայում գերմանական ներդրումների զգալի նվազեցմանը եւ հատկապես ուժեղ է հարվածել թուրքական զբոսաշրջային բիզնեսին, քանի որ զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է։ Թուրքիայի ռազմավարական երկրորդ սխալը, որը դարձավ տարածաշրջանում երկրի դիրքերի թուլացման պատճառներից մեկը, փորձագետի կարծիքով Իրաքի եւ Սիրիայի ներքին հակամարտություններին նրա միջամտությունն էր։ «Այդ տարածաշրջանում որպես ակտիվ խաղացողի Թուրքիայի մասնակցությունը սովորական արկածախնդրություն էր։ Թուրքիան դրա համար անհրաժեշտ նախադրյալներ չուներ։ Իսկ այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ նույն արկածախնդրությունը դանդաղ քայլերով ողբալի հետեւանքների հանգեցնում»,-նշեց Սաֆրաստյանը։

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ երրորդ պատճառը քրդական հարցն է։ «Եթե այդ ամենին հավելելնք նաեւ քրդական պետության անկախության հանրաքվեն, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 25-ին, պարզ է դառնում, որ Սիրիայում եւ Իրաքում քրդերի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը ձախողվեց»,- ընդգծեց թյուրքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ