News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իսպանիայում Թուրքիայի իշխանությունների հարցումով ձերբակալել են թուրքական ծագումով շվեդ լրագրող ու գրող Խամզա Յալչինին, հայտնում է AP-ն։ Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրում են ահաբեկչության մեջ։

Յալչինը ձերբակալվել է Բարսելոնայի օդանավակայանում օգոստոսի 3-ին ու հիմա սպասում է իր արտահանձնման մասին դատավարությանը։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության շվեդական բաժանմունքի ղեկավար Ջոնաթան Լունդկվիստը նշել է, որ այդ կալանավորումով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փորձում է ցույց տալ, որ ինքը «կարող է հասնել քննադատներին, նույնիսկ եթե նրանք երկրում չեն»։ Նրա խոսքով, Յալչինը գրել է «Օդակա Դերգիսի» ամսագրի համար, որը հայտնի է թուրքական վարչակազմի քնննադատությամբ ։ Նա փախել է Շվեդիա 1984-ին։ Նա նշել է, որ հիմա Իսպանիան պետք է որոշի, Յալչինին արտահանձնի՞ Թուրքիա, որտեղ «ավելի քան 100 այլ լրագրողներ են մեղադրվում նման հանցագործությունների համար»։

PEN International գորղների ասոցացիայի շվեդական բաժանմունքի նախագահ Էլիզաբեթ Ասբրինկը կոչ է արել ազատ արձակել Յալչինին, նաեւ Շվեդիայի մեկ այլ քաղաքացու, ՏՏ հարցերով խորհրդական Ալի Գարավիին, որը կալանավորվել է հուլիսի 5-ին՝ Թուրքիայում համացանցի ազատության մասին դասընթացին իր մասնակցության ժամանակ։ «Ակնհայտ է, որ Թուրքիան ու նախագահ Էրդողանը անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում ԵՄ քաղաքացիների նկատմամբ։ Շվեդիան, իհարկե, պետք է անի ամեն ինչ, որպեսզի ազատ արձակեն այդ երկուսին»,- ասել է Ասբրինկը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ