News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

89 տարեկանում Բուենոս Այրեսում վախճանվել է Նիդերլանդների թագուհու՝ Մաքսիմայի հայրը՝ Խորխե Սորեգիետան։ Այս մասին երեքշաբթի հայտնել է բժշկական հաստատությունը, որտեղ նա բուժման կուրս էր անցնում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Հայտարարության համաձայն՝ մահվան պատճառ է դարձել լիմֆոման, որ ֆոնին թոքերի հիվանդություն է առաջացել։

Todo Noticias հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ Մաքսիման Բուենոս Այրես է ժամանել՝ հոր առողջական վիճակի վատթարացման հետ կապված եւ երեքշաբթի դեռ քաղաքում էր։ Մի շարք այլ լրատվամիջոցներ հայտնում են, որ կիրակի նա Նիդերլանդներ է մեկնել։ 

Արգենտինայում բռնապետության տարիներին Սորեգիետան գյուղատնտեսության, անասնաբուծության եւ ձկնորսության փոխնախարարն էր (1979- 1981 թվականներ)։ Ժողովրդավարության հաստատվելուց հետո նա ձեռներեցությամբ է սկսել զբաղվել։ 

Նիդերլանդների թագուհի Մաքսիման ծնվել է 1971 թվականի մայիսի 17-ին՝ ծագումով իտալացիների եւ իսպանացիների ընտանիքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ