News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնական գերճշգրիտ մեքենաշինության ընկերությունը նախագծել է սփիներ, որը կարող է մյուս մոդելներից երկար պտտվել։

2017-ի ամենապոպուլյար խաղալիքի՝ սփիների պտտվելու ժամանակը սովորաբար չի գերազանցում մի քանի րոպեն։

«Ֆրանս փրեսը» հայտնում է, որ սփիներների աշխարհի  «ռոլս- ռոյսի» ստեղծման համար NSK ընկերությունն օգտագործել է տիեզարական արբանյակների համար մշակված առանցքակալներ։ Տոկիոյում փորձարկման ժամանակ այդ մոդելը, որը ստացել է Saturn Spinner անվանումը, 13․5 րոպե անընդմեջ պտտվել է։

«Մենք վստահ ենք, որ մեր արտադրանքն ամենաերկարն է պտտվում»,- հայտնել է ընկերության ղեկավար Տոսիկաձու Իսիին։

Ակնկալվում է, որ այդ գերտեխնոլոգիական խաղալիքի շուկայական գինը կգերազանցի 157 դոլարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ