News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը արտաքսել է երկու կուբացի դիվանագետների՝ Կուբայում տեղի ունեցած մի շարք անբացատրելի միջադեպերից հետո, որոնց հետեւանքով ամերիկացի դիվանագետներ են տուժել, հայտնում է Reuters-ը։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ երկու կուբացիների խնդրել են լքել երկիրը այն բանից հետո, երբ Կուբայում ամերիկացիները հայտնել են «տարբեր ֆիզիկական ախտանշաններ առաջացրած միջադեպերի» մասին։ Պաշտոնյան չի պարզաբանել, թե ինչ միջադեպերի մասին է խոսքը, բայց հիշեցրել է Կուբային  օտարերկրյա դիվանագետներին պաշտպանելու միջազգային պարտավորության մասին։ Պաշտոնյան հայտնել է, որ Կուբայի կառավարությունը ԱՄՆ-ին վստահեցրել է, որ կհետաքննի միջադեպերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ