News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օբյեկտիվ նախաքննության նպատակով 03.08.2017թ.-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` բազմադրվագ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի քննությամբ բացահայտվել է անձի կողմից ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու հետ կապված հանցագործության նոր դեպք:

Այսպես, 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաեւ ապօրինի հրազեն կրելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 175-րդ եւ 177-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել՝  անձի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու վերաբերյալ: Ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով՝ դատարանի որոշման հիման վրա, 2017 թվականի օգոստոսի 9-ին, Արմավիր քաղաքի բնակիչ Ն. Հ.-ի բնակարանում եւ աշխատավայրում կատարված խուզարկություններով վերջինիս բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել է թմրամիջոցի նմանվող 48.5 գրամ, իսկ աշխատավայրից` 421 գրամ քաշով, մանրացված եւ չորացված դեղնականաչավուն զանգված, որի մի մասը լցված է եղել 18 նույնատիպ թղթե փաթեթների մեջ:  

Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Ն. Հ.-ն նույն օրը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ