News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իտալական BPM բանկը կալանք է սահմանել Instagram-ի աստղ, 50-ամյա «պարող միլիոնատեր» Ջանլուկա Վակիի ունեցվածքի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Վակին զրկվել է մի քանի զբոսանավից եւ գոլֆ ակումբում բաժնեմասից, որոնք 2008 թվականին վերցված վարկի ֆինանսական ապահովագրումն էին։ Այդ ժամանակից ի վեր նա ընդամենը երկու անգամ 2-ական միլիոն եվրո է վճարել, սակայն երրորդ վճարումը չի կարողացել կատարել, որի ժամկետը սպառվել է 2015 թվականին։

Il Fatto Quotidiano պարբերականը նշում է, որ միլիոնատիրոջ ներդրումային հոլդինգի պարտքերի ընդհանուր ծավալը շուրջ 30 մլն եվրո է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ