News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայոց լեզվի մաքրության պահպանման հարցը ոչ միայն գրողների, մտավորականների ու բանասերների խնդիրն է, այլեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու։ Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հայոց լեզվի մասնագետ Լավրենտի Միրզոյանը։

Նա անդրադարձել է լրատվամիջոցներում հայոց լեզվի մաքրության հարցին։ «Երբ ստեղծվել են մասնավոր լրատվամիջոցներ, ջրի երես են դուրս բազմաթիվ խնդիրներ։ Այդ թվում փոխառված բազմաթիվ բառերի գործածումը։ Սակայն ի տարբերություն 90-ականների՝ մենք կարող ենք նշել, որ բազմաթիվ հարցեր են լուծվել»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով միաժամանակ, որ չնայած այդ ամենին, այնուամենայնիվ կան լուրջ թերություններ, որոնք ավելի ակնհայտ կարելի է տեսնել գովազդի լեզվում։

Լավրենտի Միրզոյանը հետո հանդես եկավ բավականին բարձրագոչ ու ոչ միանշանակ հայտարարությամբ այն մասին, որ տեղեկատվական տարածքում ամեն ինչ արվում է լեզվի մաքրությանը հետեւելու համար։ «Սակայն մենք նույնը չենք կարող ասել այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են սոցցանցերը, կայքերն ու հրապարակախոսությունը»,- հավելեց բանասեր հայագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ