News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի նոր տրանսպորտային ցանցի նախագիծը մինչեւ 2017 թվականի սեպտեմբեր պատրաստ կլինի: Օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո մեկ ամսվա ընթացքում կարելի է հաշվարկել նաեւ երթուղայինների ամբողջ ցանցի ֆինանսական չափորոշիչները՝ կախված այն հանգամանքից, թե քանի ուղեւորի փոխադրելու հնարավորություն ունեցող քանի ավտոբուս է պետք: 2018 թվականի սկզբին պատրաստ կլինի նաեւ ֆինանսական գնահատականը, որը կներկայացվի պոտենցիալ ներդրողներին:

Նիկոյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, ցանցը կբաժանեն գլխավոր եւ երկրորդային երթուղիների: Գլխավորներում միայն միջին եւ խոշոր ավտոբուսներ կշահագործվեն. ավելի խոշոր, քան հիմա: Երթուղիներում միկրոավտոբուսներ կա՛մ չեն լինի, կա՛մ գրեթե չեն լինի: Բացառություն կարվի միայն այն դեպքում, երբ տրանսպորտի համար նախատեսված փողոցներում ավտոբուսների անցանելիությունը հնարավոր չի լինի:

Նախատեսվում է էլեկտրոնային տոմսեր ներդնել, բայց առայժմ որոշված չէ, թե ինչպիսի սակագին կսահմանվի: Սակագինը կարող է հաշվարկվել՝ ըստ ճանապարհի երկարության, քաղաքի գոտիների կամ երթեւեկության ժամանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ