News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի եւ Փհենյանի հռետորաբանությունը սկսում է անցնել թոյլատրելիի սահմանը, բայց Մոսկվան հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ցավոք, Վաշինգտոնում եւ Փհենյանում հռետորաբանությունը սկսում է անցնել թույլատրելիի սահմանները։ Մենք ամեն դեպքում հույս ունենք, որ կհաղթի ողջախոհությունը»,–ասել Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի ընդունի ԿԺԴՀ–ի՝ միջուկային զենքի տիրապետելու փաստը։

 «Կորեական Ժողվորդա–Դեմոկրատական Հանրապետությունը ստորագրեց այդ պայմանագիրը (միջուկային զենքի չտարածման) իսկ հետո դուրս եկավ դրանից։ Այժմ հայտարարում է, որ միջուկային զենք ստեղծելու օրինական իրավունք ունի, նունիսկ արդեն ստեղծել է։ Բայց դուք գիտեք մեր դիրքորոշումը՝ մենք չենք ընդունի միջուկային զենքի տիրապետող միջուկային Հյուսիսային Կորեայի»,–ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ