Արարատի մարզի Դալար գյուղում այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. երիտասարդը, նախնական տվյալներով, հոսանքահարվել եւ մահացել է: NEWS.am-ի հետ զրույցում Դալարի գյուղապետ Գագիկ Ալեքսանյանը նշեց, որ մահացողը Դալարի բնակիչ 26-ամյա Բաբկեն Գեւորգյանն է: Նա մահացել է, երբ սարքել է մեքենան, թե ինչից է հոսանքահարվել, կպարզի քննությունը. «Շատ լավ տղա էր, աշխատասեր, խելացի: Նա ընտանիքին էր օգնում՝ անասուններ էր պահում, տարբեր աշխատանքներ անում: Ամուսնացած չէր»: