News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Համացանցում հայտնվել են կադրեր, որոնց վրա երեւում է, թե ինչպես է խանդոտ կինը մուրճով ջարդում 10 տարվա համատեղ կյանքից հետո իրեն դավաճանած ամուսնու BMW-ն։ Կնոջ խոսքով՝ ամուսինն ընդամենը մեկ անգամ է իրեն դավաճանել, սակայն դրա համար ստիպված կլինի հատուցել իր մեքենայով։ «Հույս ունեմ՝ արժեր» ,- ասել է կինը, փոխանցում է Metro-ն։

Վիրավորված կնոջ խոսքով՝ ինքը իր ամուսնու դավաճանության աուդիո ապացույցներն ունի։ «Ես քո ձայնը միշտ կճանաչեմ»,- բղավում էր զայրացած կինը։

«Շուտով ես տեսագրությունն էլ կստանամ քո թրեյլերից, ու այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա»,- բղավել է կինը։ Նա հավելել է, որ 10 տարվա ընտանեկան կյանքի ընթացքում երբեք ոչ մի անգամ սպասք չի կոտրել, սակայն այս անգամ չի դիմացել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ