News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի պետական հեռուստաընկերությունը։

Չինաստանի առաջնորդը զրույցի ընթացքում շեշտել է Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը խաղաղ կարգավորելու անհրաժեշտությունը։ Նաեւ նա Թրամփին հայտնել է, որ կողմերը պետք է զսպվածություն դրսեւորեն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրների առաջնորդները համաձայնել են, որ կարեւոր է հասնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը, փոխանցում է Gazeta-ն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ