News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու է առաջադրվել Պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանը: Այս մասին հայտարարություն է տարածել Արա Զոհրաբյանը: Հայտարարության համաձայն՝ օգոստոսի 12-ին Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել են փաստաբաններ Գառնիկ Թուխտարյանը, Նիկոլայ Հակոբյանը, Թաթուլ Խուդատյանը, Արամ Օրբելյանը, Հունան Բաբայանը, Դավիթ Սրապիոնյանը եւ Նշան Մաթեւոսյանը:

ՓՊ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի սեպտեմբերի 9-ին: Թե ովքեր են լինելու մյուս թեկնածուները, դեռեւս հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ