News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները բացահայտել են հնդկացիների հազարամյա ժայռապատկերի գաղտնիքը, որը հայտնաբերվել է Նյու Մեքսիկայի Չակո կանյոնում:

Ըստ MIGnews-ի՝ Կոլորադոյի համալսարանի հետազոտողները ենթադրում են, որ հնդկացիները պետրոգլիֆների օգնությամբ արեւի լիարժեք խավարում են նկարել: Սա ժայռապատկերի գաղտնազերծման հերթական թեզն է:

Շրջանի նկարը, գիտնականների կարծիքով, նման է Արեգակին՝ մթնոլորտի արտաքին շերտերով: Իսկ շրջանը շրջապատող հանգույցները կարող էին արեւի կորոնալ զանգվածի արտանետման խորհրդանիշ լինել:

Այս պատկերն աստղաֆիզիկոսներից մեկը համեմատել է գերմանացի աստղագետի նկարի հետ, որում պատկերված է 1860 թվականի արեւի խավարումը: Իսկ հնդկացիները կարող էին պատկերել 1097 թվականի հուլիսի 11-ի արեւի խավարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ