News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպան տիրած «ձվի ճգնաժամը» չի անդրադառնա Բելգիայում ամեն տարի պատրաստվող «բարեկամության ձվածեղի» վրա: 10 հազար ձվով հսկայական ձվածեղն ամեն տարի օգոստոսի 15-ին պատրաստում են Մալմեդի քաղաքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է «ձվածեղի եղբայրության» ղեկավար Բենեդիկտ Մատին:

Եվրամիությունում թափ է հավաքում բելգիական եւ հոլանդական թռչնաբուծական որոշ տնտեսությունների ձվերում հայտնաբերած ֆիպրոնիլի ինսեկտիցիդը: Այն օգտագործում են թխսկան հավերին ոջլից ազատելու համար, սակայն ֆիպրոնիլն արգելված է սպառողական շուկայի համար նախատեսված արտադրանքի պարագայում:

«Տոնը չի չեղարկվում, ձվածեղը պատրաստելու ենք: Մենք տեղական արտադրողների արտադրանքն ենք օգտագործում: Այն արդեն ստուգվել է, միանգամայն անվտանգ է: Մեզ ավելի շատ եղանակի տեսությունն է անհանգստացնում, որը կարող է ազդել միջոցառման մասնակիցների թվի վրա»,- ասել է Մատին:

Ամենամյա արարողությունն ու ձվածեղի բաղադրատոմսն անփոփոխ են, իսկ ավանդույթը նվիրված է Սուրբ Աստվածամոր վերափոխման տոնին:

«Բարեկամության ձվածեղը» պատրաստում են 10 հազար ձվից, որը մի քանի ժամ է տեւում: Օգտագործվում է նաեւ 25 կգ խոզապուխտ, 8 կգ համեմունք, 4 կգ կանաչեղեն: Ձվածեղը պատրաստում են Մալմեդիի «ձվածեղի եղբայրության» 80 անդամներ:

Հսկայական ձվածեղ պատրաստելու ավանդույթը կապում են Նապոլեոնի անվան հետ: Առասպելի համաձայն, երբ նրա բանակն անցել է Ֆրանսիայի հարավով, Բեսիեր քաղաքում, որտեղ կանգ է առել կայսրը, նրան ձվածեղով են ողջունել: Այն շատ է դուր եկել Նապոլեոնին, որը հաջորդ օրը քաղաքացիներին հրամայել է մեծ քանակությամբ ձվածեղ պատրաստել՝ իր զորքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ