News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էդինբուրգի համալսարանի գիտնականների խումբը Ատարկտիդայի սառույցների տակ 91 հրաբուխ է հայտնաբերել։ Տեղանքը կարող է հավակնել մոլորակի ամենախոշոր հրաբխային գոտու կոչմանը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Guardian պարբերականը։

100-ից 3․85 հազար մետր բարձրությամբ հրաբուխները մայրցամաքի արեւմտյան ծայրամասում են եւ պատած են երկու կիլոմետրանոց սառույցի շերտով։

Նախկինում անհայտ հրաբուխները գտնելու համար գիտնականները ռադարի միջոցով ուսումնասիրել են սառույցի տակ թաքնված մայրցամաքի մակերեւույթը։ Հետո ստացված տվյալները համեմատել են տիեզերքից լուսանկարների հետ՝ հրաբուխների ամենահավանական գտնվելու վայրը որոշելու համար։

«Մենք ենթադրում ենք նաեւ, որ ծովի հատակին՝ Ռոսա սառցաբեկորի տակ եւս մի քանիսը կան, ուստի ես կարծում եմ,․ որ շատ հավանական է, որ այս տարածաշրջանում լինի աշխարհում հրաբուխների ամենաբարձր խտությունը», — հայտարարել է հետազոտության հեղինակներից Ռոբերթ Բինգեմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ