Փղերը մասնակցել են շուրջ 300 օտարերկրյա զբոսաշրջիկների տարհանմանը, որոնք ջրհեղեղի պատճառով արգելափակվել էին Նեպալի կենտրոնական հատվածում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
«Երեկ շուրջ 300 հյուրեր՝ փղերի մեջքին եւ բեռնատարներով տեղափոխվել են Բհարաթփուր քաղաք, մյուսներին այսօր ավելի անվտանգ տեղեր կտեղափոխեն», -գործակալությանը հայտարարել է Տարածարջանային հյուրանոցային միության նախագահ Սոման Գհիմիրին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չիթվան շրջանի Սաուրահա քաաքում, Ռափթի եւ Բուդհթրափթի գետերի ափերից դուրս գալու պատճառով, արգելափակվել են 200 նեպալցի եւ 400 օտարերկրյա զբոսաշրջիկներ։
Նեպալում հորդառատ անձրեւները սկսվել են ուրբաթ առավոտյան։