News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ժառանգության» նախաձեռնությունը փողոցային պայքար սկսելու վերաբերյալ ոչ ստրատեգիական, ոչ էլ տակտիկական տեսանկյունից հաջողություն չի ունենա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով, երբ «Ժառանգությունը» հայտարարում է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ բանակցություններ սկսելու եւ փողոցային պայքար դուրս գալու մասին, նախ պետք է հաշվի առնի, թե յուրաքանչյուր ուժ ինչպես է պատկերացնում իշխանափոխությունն ու դրանից հետո Հայաստանի ապագան:

«Պետք է հաշվի առնել, թե ինչն է ընկած բանակցությունների հիմքում: Եթե բանակցությունների հիմքում ընդամենը գործադիր իշխանությունների դեմ պայքարն է՝ իշխանափոխության համար, արդյունք չի տա, որովհետեւ յուրաքանչյուր ուժ իր նպատակը, պատկերացումներն ունի իշխանությունների դեմ պայքարում: Պետք է հասկանալ նաեւ, թե Հայաստանն իշխանափոխությունից հետո ի՞նչ ճանապարհով պետք է զարգանա՝ խորացնելու է հարաբերությունները արեւմտյան կառույցների հետ, թե ռուսական կողմի հետ: Նախ պետք է որոշել, թե յուրաքանչյուր ուժ ինչպես է պատկերացնում Հայաստանի հետագա զարգացումը եւ ըստ այդմ բանակցություններ վարել այն ուժի հետ, որը իրենց տեսակետն ունի, այնուհետեւ  նոր գնալ իշխանափոխության: Սա հենց առաջին պատճառն է, թե ինչու կուսակցության նախաձեռնությունը հաջողություն չի ունենա վերացական միավորման տեսակետից»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգի խոսքով, կարեւոր է նաեւ, որպեսզի «Ժառանգության» եւ այլ ուժերի միավորումը գործողություններով ուղեկցվի. «Երբ միավորվել ես ցանկանում, պետք է միավորումը ոչ միայն հռչակագրային լինի, այլեւ գործողություններով ուղեկցվի՝ Արեւմտյան կամ ռուսական ինտեգրացիոն համակարգի հետ: Այսինքն՝ կամ պետք է արեւմտյան կառույցները աջակցեն, կամ էլ ռուսական: Բնականաբար արեւմտյան կառույցները չեն աջակցի այդ շարժմանը, որովհետեւ չգիտեն դրա ապագան, նույնն էլ ռուսականին է վերաբերվում»:

Արմեն Բադալյանը նաեւ նշեց, որ պայքարը կարեւոր է նաեւ տակտիկական առումով. պետք է հաշվի առնել փողոցային պայքար սկսելու հնարավորությունը, որն այս պայմաններում Հայաստանում շատ դժվար է պատկերացնել:

«Երկար ժամանակով Հայաստանում փողոցային պայքարի մասին պետք է մոռանալ, որովհետեւ Հայաստանում մարդ չի մնացել, որպեսզի փողոցային պայքարի դուրս գա՝ շատերն արտագաղթել են, մի մասը պատրաստվում է արտագաղթել եւ այս պահի դրությամբ դժվար է մարդկանց փողոց դուրս բերել: Հասարակության այն մասը, որը ավելի արեւմտամետ է՝ ռուսամետի հետ փողոց դուրս չի գա, չգիտեն՝ իշխանափոխությունից հետո ինչ կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ