Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին Ալեքսանդրիայի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել:
Հանրապետության Նախագահը ցավակցություն եւ զորակցություն է հայտնել նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին եւ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթել ոգու արիություն եւ տոկունություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։