News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի շուրջ  այսօրվա իրավիճակը հիշեցնում է 1962-ի կուբայական ճգնաժամը։ Սակայն այն ապոկալիպտիկ իրավիճակն ուներ այսօրվա իրողությունների համեմատ մեկ մեծ առավելություն ուներ Ջոն Քենեդին, Նիկիտա Խրուշչովն ու Ֆիդել Կաստրոն սթափ դատող, ողջամիտ արարածներ էին։ Նույնը չի կարելի ասել Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամի երկու գլխավոր հերոսների՝ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի մասին։ Այս մասին Huffington Post –ում գրում է The American Prospect ամերիկյան ամսագրի խմբագիր, լրագրողՌոբերտ Կութթները։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն հնարավոր է ունի զինանոց, որպեսզի կատարի Թրամփի սպառնալիքն ու «կրակ ու բարկություն» թափի Հյուսիսային Կորեայի գլխին, բայց Կիմի տրամադրության տակ են միլինավոր հարավակորեացիներ, որոնք կսպանվեն մինչեւ Կիմին չեզոքացնելը։ «Փոխադարդ էսկալացիայի այս խաղում սթափ դատող կողմը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն է։ Հյուսիսկորեական տնտեսությունը զգալիորեն կախված է Չինաստանից, բայց Չինաստանը դեռ չի դրսեւորել իր տնտեսական լծակները Կիմի նկատմամբ օգտագործելու ձգտում»,- գրում է վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ Չինաստանը բարդ խաղ է խաղում, որտեղ նրա անվտանգության շահերը չեն պահանջում արմատական փոփոխություններ Կորեական թերակղզում աշխարհքաղաքական ստատուս քվոյի հարցում, քանի որ Պեկինի տնտեսական շահերը պահանջում են, որ ԱՄՆ-ն չկարողանա պատասխանել մտավոր սեփականության սիստեմատիկ գողությանը, որը զգալիորեն վնասում է ԱՄՆ-ի տնտեսությանը։ Խնդիրն այն է, որ ՉԻնաստանը իր ձեռքերում է պահում խաղաքարտերի մեծ մասը։ Եթե Չինաստանին հաջողվի Կիմին հորդորել հրաժարվել հրթռների արձակումից, Թրամփը պարտավոր կլինի ընդունել գործարքի համար Պեկինի պայմանները։

Ըստ հոդվածագրի՝ այս իրավիճակում ԱՄՆ-ից պահանջվում է զգուշավորություն, այլ ոչ թե Թրամփի իմպուլսիվ պահվածքը։

«Կիմի սպառնալիքներն օգտակար են Չինաստանի համար, քանի որ դրանք ուժեղացնում են Վաշինգթոնի վրա Չինաստանի ազդեցության լծակները ՝ որպես Պեկինի օգնության համար ենթադրվող գին։ Չինաստանը պատճառներ չունի չափից արագ զսպել Կիմին կամ էլ չափից համեստ գին պահանջել դրա դիմաց»,- գրում է Քութները ։

Հեղինակը նշում է, որ չնայած այս շաբաթ հնարավոր է միջուկային զենքի գործածում, ԱՄՆ գլխավոր հրամանատարը զարմանալիորեն տուն չի վերադառնում արձակուրդից եւ քաղաքականությունը վարում է մամուլի համար մեկնաբանությունների, հեռախոսազանգերի ու թվիթների միջոցով՝ գոլֆ խաղալու ընդմիջումներին։

«Հնարավոր է Թրամփը կհասկանա, որ Հյուսիսային Կորեայի հետ աղետալի պատերազմից խուսափելու գինն այն է, որ ԱՄՆ-ն աստիճանաբար դառնում է Չինաստանի հաճախորդ երկիրը»,- եզրակացնում է հոդվածագիրը՝ հավելելով, որ միջուկային զենքի գործածման հավանականությունն այսօր ավելի լուրջ է, քան երբեւէ՝ 1962-ի հոկտեմբերից հետո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ