News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2017թ. օգոստոսի 14-ի դրությամբ բուժվող հիվանդի մահվան համար դատապարտված 1 անձ է պատիժ կրում քրեակատարողական հիմնարկներում:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնել է հետեւյալը. «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2017թ. օգոստոսի 14-ի դրությամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հանցանք կատարելու համար պատիժը կրում է 1 անձ, որը գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բաց ուղղիչ հիմնարկում»:

Թե ով է այդ անձը, ՔԿՎ-ն չի հայտնում: Հետաքրքիր է, որ 2016թ.-ին Հանրապետությունում 4 բժիշկ է մեղավոր ճանաչվել եւ դատապարտվել: Նրանցից երեքի նկատմամբ դատարանն ազատազրկման դատավճիռ է կայացրել: Երկուսի վերաբերյալ դատավճիռներն արդեն մտել են օրինական ուժի մեջ: Գյումրիի բժշկական կենտրոնի ռադիոլոգ Նազանի Մալխասյանը 2.5 տարվա ազատազրկման է դատապարտվել վթարի ժամանակ բազմաթիվ վնասվածքներ ստացած Լեւոն Դարբինյանի ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանն էլ 3 տարվա ազատազրկման է դատապարտվել 4-ամյա Կարինեի եւ 5-ամյա Էրիկի մահվան համար: Մեզ հայտնի է դարձել, որ Անահիտ Պետրոսյանը պատիժը կրում է բաց ռեժիմով: Այս մասին ավելի վաղ հաստատել էր նաեւ Պետրոսյանի պաշտպանը: Թերեւս ՔԿՎ-ի հայտնած այդ մեկ անձը հենց արմավիրցի բժշկուհին է: Այդ դեպքում որտե՞ղ է Նազանի Մալխասյանը: Հատկանշական է, որ նրա վերաբերյալ տեղեկատվություն հրաժարվում են տալ նրա փաստաբանները: Գյումրիի բժշկական կենտրոնը նույնպես այս հարցի մասին լռում է: Նշենք, որ երբ Վճռաբեկի որոշումից հետո դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ, Մալխասյանը գտնվում էր արձակուրդում:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատավճռով ազատազրկման էր դատապարտվել նաեւ 40 օրական երեխայի մահվան մեջ մեղադրվող՝ Հրազդան բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանը: Նրա պաշտպանը Վերաքննիչ է դիմել եւ բողոքի քննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ