News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի վարաչպետ Լի Նաք Յոնը դեմ է հանդես եկել իր երկրում միջուկային զենքի տեղակայմանը՝ մտահոգվելով, որ դա կխաթարի ԿԺԴՀ-ից ատոմային ծրագրից հրաժարվել պահանջելու փորձերը։ Այս մասին նա հայտարարել է հարավկորեական YTN հեռուստաալիքի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե ասենք՝ եկեք մենք միջուկային զենք ունենանք եւ մեր առջեւ նպատակ դնենք Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը, ապա ապամիջուկայնացման համար փաստարկներն ավելի թույլ կդառնան եւ արդյունքում Հյուսիս-արեւելյան Ասիայում մենք միջուկային զինատեսակների մրցարշավ կսկսենք»,-ասել է Լի Նաք Յոնը։ 

Դրա հետ մեկտեղ Հարավային Կորեայի վարչապետը հնարավոր է համարել երկրի ափերին ատոմային սուզանավերի ներկայությունը։ «Ատոմային սուզանավերի հետ կապված դեպքը մի փոքր այլ է, քան մարտավարական միջուկային զենքը, այդ պատճառով ես կարծում եմ, որ ժամանակն է քննարկել դրանք ձեռք բերելու հարցը»,-նշել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ