News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մի խումբ անձանց կողմից քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Սարգիս Ավագյանը, Սուրեն Ճանճապանյանը եւ Անդրանիկ Ղազարյանը մի շարք այլ անձանց հետ ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Արարատ Մորիկյանին` դիտավորությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ մի քանի անգամ վիճաբանություններ են տեղի ունեցել Օշական գյուղի բնակիչ Արարատ Մորիկյանի, նրա ազգականների ու նույն գյուղի բնակիչներ` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան Սուրեն Ճանճապանյանի ազգականների միջեւ:

Հիշյալ միջադեպերից հետո` 30.04.2017թ.-ին, կեսգիշերին, Սուրեն Ճանճապանյանը, Օշական գյուղի բնակիչներ` ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներ Սարգիս Ավագյանը, Անդրանիկ Ղազարյանն ու մի շարք այլ անձինք հանդիպել են Արարատ Մորիկյանին եւ նրանից վրեժխնդիր լինելու համար ծեծի ենթարկել վերջինիս. ոստիկանության աշխատակիցները մահակներով  ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արարատ Մորիկյանին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս` գանգուղեղային եւ մի շարք այլ վնասվածքների ձեւով:

Այսպիսով, հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Սարգիս Ավագյանին, Սուրեն Ճանճապանյանին եւ Անդրանիկ Ղազարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ