News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սկսվել է 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին: Դասագրքերը կենտրոնացվել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Եղիշե Չարենցի անվան հ. 67 եւ Մուրացանի անվան հ. 18 հիմնական դպրոցներում, որտեղից էլ, նախապես ներկայացված հայտերի հիման վրա, համապատասխան քանակով դրանք տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այցելել է դասագրքերի կենտրոնացման դպրոցներ եւ տեղում ծանոթացել գործընթացին: Նա նշել է, որ նոր ուսումնական տարին բոլոր աշակերտներն առանց բացառության կսկսեն նոր գրքերով, իսկ դրանց տրամադրման ժամկետներում ուշացումներ չեն լինի:

Այս տարի Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն՝ այդ թվում դասագրքեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ: Ընդ որում, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն, առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար: Ավելի բարձր դասարանցիների դասագրքերի գնացուցակները փակցված կլինեն բոլոր դպրոցների տեսանելի վայրերում:

Տպել
Ամենաշատ