News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ոչ պաշտոնապես հրահանգ կա խնդիրներ չառաջացնել ՌԴ-ում աշխատող ՀՀ վարորդական իրավունք ունեցողների համար:

«Ռուսաստանում աշխատող մարդկանցից, սակայն, ինձ գրել են, որ ներկայումս խնդիր չեն առաջացնում: Ենթադրում եմ, որ ոչ պաշտոնապես հրահանգ կա, որ չանհանգստացնեն, մինչեւ վերջնական իրավական ձեւակերպումները տրվեն: Ամեն դեպքում ԵԱՏՄ համաձայնագրի դրույթները պետք է անմիջականորեն կիրառվեին մինչ այդ, եւ որեւէ խնդիր չպետք է լիներ: Խնդիրն արհեստական էր եւ արհեստական էլ պահվել է, որ Հայաստանը գնա, բանակցի, ինչ որ հարցերում զիջումներ անի: Մենք մեր անելիքն արել ենք, եւ գրավոր, եւ բանավոր դիմել ենք, եւ խնդիրը չի կարող չլուծվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՌԴ-ի Կառավարության տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 14-ին Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ԵՏՄ երկրներից մեկում տրված ազգային ու միջազգային վարորդական իրավունքներն ընդունելու հանձնարարական է ստորագրվել՝ Միության մյուս անդամ երկրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար։ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցը ԵՏՄ նիստում բարձրացրել է ՀՀ վարչապետը:

«Այժմ այս հարցը գտնվում է օրակարգում եւ քննարկումները շարունակվում են Հայաստանի եւ Ռուսաստանի Կառավարությունների միջեւ»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Պետդումայի հունիսի 1-ի օրենսդրական փոփոխության համաձայն, ուն ընդունվեց, ըստ որի Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվելու: Այս փոփոխությունը վերաբերում է ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանին, քանի որ մեր երկրում ռուսերենը պաշտոնական լեզու չէ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ