News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մյանմարում հայտնաբերված 100 մլն տարեկան սաթի մեջ հնէաբանները գտել են յոթ ծաղիկ։ Դրանք բոլորը հոյակապ պահպանվել են՝ ասես հենց նոր պոկված լինեն,  գրում է Paleodiversity-ը։

Գիտնականնեը նշում են, որ ծաղիկները, ամենայն հավանականությամբ, արեւադարձային ծառից էին ընկել մոտակայքում գտնվող փշատերեւ ծառի խեժի մեջ։

Ծաղիկները 3․4-5 մմ լայնություն ունեն։ Բույսը ստացել է Tropidogyne pentaptera անվանումը։ Դատելով ծաղիկների ձեւից՝ դրանք հիշեցնում են Ceratopetalum տեսակի բույսերը, որոնք Ավստրալիայում ու Նոր Գվինեայում են տարածված։

Հետազոտողներն այս փաստը զարմանալի չեն համարում, քանի որ նախկինում Մյանմարն ու Ավստրալիան մեկ մայրցամաքի վրա են գտնվել, Գոնդվանայում, որը հետագայում բաժանվել է Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Հնդկաստանի, Ավստրալիայի ու Անտարկտիդայի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ